ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների՝ մեծ աղմուկ հանած օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքն ընդունվել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած արտահերթ նիստում՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից: Արտահերթ նիստը հրավիրել էր ՀՀԿ խմբակցությունը: