Բաժիններ՝

«Նեղը չեմ ընկել, չեմ ընկնում և չեմ ընկնելու, ես ձեզ վստահեցնում եմ». Հայկ Մարությանը՝ ավագանու անդամներին

Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում ավագանու ընդդիմադիր ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Երևանի աղբահանության համար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ իրենց նախապես տեղյակ չի պահել և հարցը միանգամից քննակել է Կառավարությունում։

Ավագանու անդամները քաղաքապետին մեղադրեցին՝ նշելով, որ, երբ նա «նեղն է ընկնում», հորդում է ստեղծել հանձնաժողով և հարցերին տալ լուծում: Որպես օրինակ՝ նրանք մատնանշեցին Բուզանդի 1/3 շենքը, որտեղ տեղակայված են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ խմբագրություններ, որոնց քաղաքապետարանը ժամանակ էր տվել՝ տարածքն ազատելու համար։

«Բուզանդի շենքի հետ կապված՝ ընդհանրապես նեղը չեմ ընկել և կարող էի պրոցեսը շարունակել, բայց քանի որ Երևանի ավագանին է այդ մարդկանց անվճար տրամադրել տարածքները, դրա համար էլ ասացի՝ եկեք հարցը լուծենք ավագանու դաշտում, որպեսզի չստացվի՝ ավագանին նրանց տարածք է տվել, ես վերցնում եմ։ Չնայած օրենքով այդ իրավունքն ունեմ, դա իմ բարի կամքն է եղել, որ ասել եմ՝ դուք տվել եք, դուք էլ՝ որոշել հարցը։ Վստահեցնում եմ ձեզ՝ նեղը չեմ ընկել, չեմ ընկնում և չեմ ընկնելու, դա ես ձեզ վստահեցնում եմ։ Եթե ավագանին ցանկանում է իմ կողքին լինել, որպեսզի միասին լավ գործեր անենք, միշտ պատրաստ եմ և ուրախ եմ»,- հակադարձեց Հայկ Մարությանը։

Այնուհետև կեսկատակ-կեսլուրջ քաղաքապետն ասաց, որ ամեն ինչի մասին ավագանուն տեղյակ չեն պահում, քանի որ նրան խղճում են, որովհետև բոլորն աշխատում են։

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ հայտարարեց, որ իրենց խղճալ պետք չէ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս