Բաժիններ՝

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ աջակցություն հայտնելով Շրի Լանկայի ժողովրդին և իշխանություններին: Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր մկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը:

«Այս զանգվածային սպանությունն ու քաոսը խախտում են Հիսուս Քրիստոսի Հարության տոնի սիրո փառավոր խորհուրդը:

Շրի Լանկայի կառավարությանը և ժողովրդին մեր համերաշխությունն ուժեղ է քան երբևէ: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս