Նոր մանրամասներ` դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին
Ապրիլի 19-ին հաղորդվել էր դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին։
Թալինի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նույն օրը, ժամը 08.20-ին, Երևան-Գյումրի ճանապարհին՝ շինտեխնիկաների տեղակայման վայրից հայտնաբերվել և առգրավել է յուրացված դիզվառելիքը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գևորգ Մ․-ն ապրիլ ամսվա ընթացքում նույն եղանակով յուրացրել է 40 լ դիզելային վառելիք, որի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ յուրացվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: