«Շատ հետաքրքիր ու ամենակարևորը՝ Հայաստանի համար օգտակար առաջարկ է». Քաղաքագետը՝ Միքայել Մինասյանի առաջարկի մասին

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միքայել Մինասյանի՝ «Независимая Газета»-ում հրապարակված հոդվածը հետաքրքիր մի քանի թեզ էր պարունակում։ Հարցերը, որ բարձրացված են հոդվածում, ուշ թե շուտ պիտի քննարկման թեմա դառնային հայ-ռուսական հարաբերություններում։ Ու լավ է, որ նման երկխոսության նախաձեռնողը հայկական կողմն է։ Որովհետև այս դեպքում հայկական շահը չափազանց լավ է ընդգծված ու ներկայացված։

Ընդհանրապես պետք է նշեմ, որ մեծ երկրների փորձագետների հետ շփումներում հաճախ եմ նկատել, որ իրենք մեզանից առաջարկների են սպասում։ Հիմնականում տարված լինելով ավելի գլոբալ նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական խնդիրներով՝ նրանք չեն ցանկանում կամ չեն կարողանում խորասուզվել այդ գլոբալիզմի հիմքում ընկած ավելի կոնկրետ գործոններն ուսումնասիրելու, մշակելու գործին։ Փոխարենը մեզ են հարցնում. իսկ դուք ի՞նչ եք կարծում, իսկ դուք ի՞նչ կառաջարկեք և այլն։ Ու երբ իբրև պատասխան ստացված կարծիքերն ու առաջարկները իսկապես հետաքրքիր են, ապա ամուր կառչում են այդ գաղափարներին ու սկսում աշխատել։

Հիմա Միքայել Մինասյանը, ըստ էության, նման առաջարկ է արել ռուսական կողմին։ Ասում է՝ մենք բոլորս գիտենք ինչ է լինում այն երկրների հետ, ովքեր վատ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Իսկ ի՞նչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ։ Օրինակ, ԱՄՆ դեպքում բոլորս տեսնում ենք, թե որքան է շահում Իսրայելը Վաշինգտոնի հետ ունեցած դաշնակցային հարաբերություններից։ Իսկ ո՞րն է Ռուսաստանի դրական օրինակը։ Եվ, բնականաբար, առաջարկում է որպեսզի դա Հայաստանը լինի։ Իմ կարծիքով, շատ հետաքրքիր ու ամենակարևորը՝ Հայաստանի համար օգտակար առաջարկ է»։

Միքայել Մինասյանի՝ «Независимая Газета»-ում հրապարակված հոդվածը հետաքրքիր մի քանի թեզ էր պարունակում։ Հարցերը, որ…

Gepostet von Hrant Melik-Shahnazaryan / Հրանտ Մելիք-Շահնազարյան am Samstag, 20. April 2019

Տեսանյութեր

Լրահոս