Ֆելիքս Ցոլակյանը դեմ է սուպերնախարարություն ստեղծելուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեմ է իրենց գերատեսչության և ՀՀ ոստիկանության միավորմանը: Այս մասին Ցոլակյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին:

«Ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի, ԱԻՆ-ը՝ ավելի մարդասիրական»,- նշեց նախարարը և հավելեց, որ հումանիտար և պատժիչ գործողությունները անհամատեղելի են։

Նրա խոսքով՝ ԱԻՆ-ը 1992 թվականից պետական միջոցներով որևէ տեխնիկական հագեցվածության խնդիր չի լուծել, և իրենց ունեցած գրեթե 600 տեխնիկայի 90 տոկոսը ձեռք է բերվել հումանիտար օգնության միջոցով։

«Այս երկու գերատեսչությունների միանալու դեպքում հումանիտար օգնությունը բացառվում է»,- ընդգծեց Ցոլակյանը և շեշտեց, որ ինքը դեմ է սուպերնախարարություն ստեղծելու գաղափարին, պետք է ոստիկանության և ԱԻՆ-ի գործառույթներն ավելի հստակեցնել:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր կառավարության կառուցվածքի իրենց տարբերակը՝ առաջարկելով ԱԻՆ-ը միացնել Ոստիկանությանը և դարձնել Ներքին գործերի նախարարություն։

Տեսանյութեր

Լրահոս