Բաժիններ՝

Ժողովրդագրական խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում

Ժողովրդագրական խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:

«Վարչապետին առընթեր ստեղծվել է ժողովրդագրական հարցերի վերաբերյալ խորհուրդ և այդ խորհուրդն արդեն գումարել է առաջին նիստը: Մենք բավականին որակյալ վերլուծություն ենք անցկացրել այդ ոլորտում: Մենք շատ լավ պատկերացնում ենք տվյալ ոլորտում իրավիճակը»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ կառավարությունը ժողովրդագրության խնդիրների լուծման ռազմավարություն է մշակում:

Փոխվարչապետն ավելացրեց, որ առաջիկա 5 տարում այդ ոլորտում լուրջ աշխատանք կտարվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930