Բաժիններ՝

Ո՞ւմ են վաճառել Կապանի ծննդատան շենքը

Կապանում արդեն մի քանի ամիս է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ մարզային իշխանությունները վաճառել են Կապանի ծննդատան շենքը:

Նշենք, որ ծննդատան շենքը գործում է, և գտնվում է անմխիթար պայմաններում: Իսկ  ամիսներ առաջ սփյուռքահայ մի քանի  ներդրողներ  ցանկություն էին հայտնել ներդրումներ կատարել շենքի վերանորոգման աշխատանքներում, սակայն, սեփականատերն այդպես էլ չէր հայտնվել:  Ներդրողները ստիպված հեռացել էին Կապանից: Բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ծննդատան շենքը գնել են Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Առաջիկայում 168.am-ը կփորձի որոշ տեղեկություններ ստանալ Կապանի  Անշարժ գույքի կադաստրից:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս