«Կարծում եմ՝ տպավորությունը լավ էր, շատ ջերմ մթնոլորտում հետաքրքիր զրույց էր, հուսով եմ՝ ես էլ եմ լավ տպավորություն թողել»

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն այս պահին ԱԺ-ում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Մինչ այդ այսօր առավոտյան նա հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, իսկ անցած շաբաթ՝ ԲՀԿ-ականների հետ:

Լրագրողների հետ զրույցում Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականում քննարկել են իրավական հարցեր:

«Կարծում եմ՝ տպավորությունը լավ էր, շատ ջերմ մթնոլորտում հետաքրքիր զրույց էր, հուսով եմ՝ ես էլ եմ լավ տպավորություն թողել»,- ասաց նա:

Գ.Հովհաննիսյանը նշեց, որ եթե իր թեկնածությանը խորհրդարանը դեմ քվեարկի, ապա դա կընդունի որպես իր օգնության մերժում, քանի որ աշխարհում իրավունքն արագ տեմպերով զարգանում է, իսկ հայկական իրավունքի զարգացման միտումները դանդաղ են.

«Կարծում եմ՝ ես կարող եմ օգնել շատ ավելի արագ տեմպերով զարգացնելու հայկական իրավունքը, և ես իմ օգնությունն եմ առաջարկում այդ տեսանկյունից մեր պետությանը»:

Տեսանյութեր

Լրահոս