Բաժիններ՝

Ապրիլի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը

Ապրիլի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը, որը կազմակերպվել է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից, անց է կացվում հանրապետության բազմաթիվ գրադարաններում արդեն երկար տարիներ:

Շաբաթն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակներին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը յոթնօրյակին իր մասնակցություն կունենա իր հարկի տակ կազմակերպելով ստեղծագործությունների քննարկումներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ, հեքիաթների ընթերցում, կոմիտասյան և ժողովրդական երաժշտության ունկնդրում և այլն: Միաժամանակ տեղի կունենան այցելություններ հանրապետության այլ գրադարաններ՝ գրադարանավարների և գրադարանների աշխատակիցների փորձի ու գիտելիքների փոխանակման, նոր հմտություններ ձեռք բերելու և դրանք ամենօրյա աշխատանքում կիրառելու նպատակով:

Ազգային գրադարանային շաբաթը կարևորագույն դեր ունի ժամանակակից մշակութային կյանքի համաչափ ու ժամանակաշրջանին համահունչ զարգացման գործում: Գիրքն ընթերցելու, գրքի նկատմամբ սեր, հոգատարություն և պատասխանատվություն ունենալու ձգտումն առաջնային է մարդկանց հոգևոր ու մշակութային դաստիարակության, հետագա զարգացման և ինքնաճանաչողության ճանապարհին: Հենց այս խնդիրների լուծմանն է միտված շաբաթի ամենամյա անցկացումը:

Շաբաթը կտևի 7 օր և կավարտվի ապրիլի 22-ին:

Ներկայացնում ենք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվող Ազգային գրադարանային շաբաթի միջոցառումների ծրագիրը՝

1.  Ցուցահանդես «Երիտասարդ հայ գրողների գրքեր 15-ին
2. Ցերեկույթ  «Ժողովրդական գործիքներ» 15-ին, ժ.12:30
3. Գրքի քննարկում.Լևոն Նես «Բալզակ.մի շան պատմություն» 15-ին, ժ.14:30
4.Գրքի քննարկում. Մհեր Իսրայելյան «Մի շան բախտ… » 16-ին, ժ.15:00
5. Գրքի քննարկում Գ. Խանջյան «Ձեռքդ տուր պստլո» 17-ին, ժ.14:30
6. Էլեկտրոնային ծանոթացում «Գրքի և մամուլի թվայնացում» 17-ին, օրվա ընթ.
7. Վիկտորինա  «Մեր շրջակա աշխարհը» 18-ին, ժ.14:00
8.Հեքիաթապատում. Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ». պատմում է դերասան Ստ.

Շահինյանը / Մ.Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն/

18-ին,ժ.15:30
9. Պատմվածքի քննարկում Ա. Սերոբյան «Վասիլը»/7գույն գրքից 19-ին, ժ.12:00
10. Ցերեկույթ «Ֆրանսիական մանկական պոեզիայի էջերից» /Ֆրանկոֆոն. շրջ./ 19-ին,  ժ.14:30
11. Բարձրաձայն ընթերցանությունների շարք Հովհ. Թումանյան «Պատմվածքներ» շաբաթվա ընթացքում
12. Երաժշտական կոլեկտիվ ունկնդրումների շարք «Կոմիտաս » շաբաթվա ընթացքում
13. Հեքիաթապատումների շարք. «Ֆրանսիական հեքիաթներ»/Ֆրանկոֆոն. շրջ./ շաբաթվա ընթացքում
14. Այցելություններ գրադարաններ շաբաթվա ընթացքում
15. ԱԳՇ- ի արդյունքների  ամփոփում Ապրիլի 22

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս