Բռնցքամարտիկները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
Բռնցքամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմի անդամները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը դուրս են եկել եզրափակիչ:
Հայ բռնցքամարտիկները եզրափակչի մենամարտերը կանցկացնեն վաղը՝ ապրիլի 13-ին:
Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայացնում էր 8 մարզիկ: