Մխիթարյան. Մանուկ հասակում երազում էի Լամբորջինի ունենալու մասին
Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ թիմի ֆուտբոլիստները խոսում են մանուկ հասակում իրենց ունեցած երազանքների մասին:
Խոսել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն ասել է «Լամբորջինի» ունենալու երազանքի և Skydiving անելու մասին, հայտնում է armsport.am-ը:
«Մանուկ հասակում երազում էի Skydiving անել, երբ շատ բարձր տարածությունից ինքնաթիռից ցատկում ես:
Այժմ, սակայն, պատրաստ չեմ դա կատարել: Գուցե մի օր կատարեմ երազանքս, բայց ոչ այդքան բարձր տարածությունից:
Մանուկ հասակում երազում էի «Լամբորջինի» ունենալու մասին»: Գնեցի այդ մակնիշի ավտոմեքենա երեք տարի առաջ, բայց արդեն վաճառել եմ այն»,- ասել է Մխիթարյանը: