Մանվել Գրիգորյանի խնդրում մեծ տեղապտույտ է․ ովքեր են այցելում նրան հիվանդանոց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է. նա դեռ «Նաիրի» ԲԿ-ում է, եւ ըստ նրան բուժող բժիշկների` ՄԻԵԴ-ի վախից ելնելով են կրկին բերել, որովհետեւ «վիճակը ծանր է, եւ որքան էլ պնդեն, որ կալանքը համատեղելի է նրա հիվանդությունների հետ, այդպես չէ»: Իսկ ինչո՞ւ է ՀՔԾ-ն հակառակը պնդում։
«Չենք կարող ասել. Գրիգորյանը 102 միավոր ինսուլին է ստանում, ինչը թոքը հեռացրած, քաղցկեղով տառապող մարդու համար աբսուրդային է, բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդի, տեսակցել նրա հետ թույլատրվում է: Բայց տեսակցությունների համար ցանկացողները պետք է դիմեն ԱԱԾ-ին, թույլտվություն ստանան տեսակցելու։ Այս անգամ ընտանիքի անդամները, երեխաները սկսել են տեսակցել նրան:
Ի դեպ, «Երկրապահի» հինգերորդ բրիգադի տղերքն են բրիգադի կազմավորման առիթով տեսակցել նրան, բայց` քրեակատարողական հիմնարկում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: