Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
Ֆուտբոլի երկրորդ Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը արտագնա խաղում մրցում էր «Յունիոր Բեռլին» թիմի հետ: Հանդիպուն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր Սարգիս Ադամյանը և կարողացավ անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղում է և ունի 42 միավոր: