Բաժիններ՝

World Press Photo-ն հայտարարել է 2019 թվականի լավագույն լուսանկարը

Լացող աղջնակի լուսանկարը, որն արվել է Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին, ճանաչվել է տարվա լուսանկարը՝ World Press Photo կազմակերպության վարկածով: Այդ մասին ասված է միջազգային մրցույթի կազմակերպիչների մամուլի տեղեկագրում, որը տարածվել է ապրիլի 11-ի երեկոյան՝ Ամստերդամում կայացած հանդիսավոր արարողության ավարտից հետո:

Արարողության ընթացքում հայտարարվել են տարբեր անվանակարգերի հաղթողներն ու մրցանակակիրները, ինչպես նաեւ հանձնվել են հուշապարգեւներ: Լուսանկարիչ Ջոն Մուրի նկարում լացող աղջնակը՝ Յանելան Հոնդուրասից, պատկերված է այն պահին, երբ ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցը խուզարկում է նրա մորը՝ Սանդրա Սանչեսին:

Իր՝ Սանչեսի խոսքով, ինքը մեկ ամիս շարունակ անցել ամբողջ Կենտրոնական Ամերիկայով եւ Մեքսիկայով, նախքան կարողացել է հասնել ԱՄՆ, որտեղ ցանկացել է ապաստան խնդրել: «Տարվա պատմությունը» անվանակարգում հաղթանակ է տարել «Միգրանտների քարավան» նկարաշարը, որը կատարել է հոլանդա-շվեդացի լուսանկարիչ Պիտեր Տեն Հոպենը: Դրանցում նույնպես պատմվում է միգրանտների մասին, որոնք Կենտրոնական Ամերիկայից ուղեւորվում են ԱՄՆ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս