Բաժիններ՝

ՀԱՀ-ի նախկին նախագահին կասկածում են Քադաֆիի միլիոնների յուրացման մեջ. The Sunday Times

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախկին նախագահ Ջեյքոբ Զումային կասկածում են Մուամար Քադաֆիի փողերի յուրացման մեջ: Այդ մասին գրել է The Sunday Times-ը: Ինչպես պնդում է հրատարակությունը, Լիբիայի առաջնորդն իր մահվանից փոքր-ինչ առաջ 2011 թվականին Զումային տվել է կանխիկ 30 միլիոն դոլար, որը երկար ժամանակ պահվել է Նիքանդլի նրա անձնական նստավայրում, իսկ վերջերս տարվել է Էսվաթինիի Թագավորություն՝ նախկին Սվազիլենդ:

Հրապարակված լրագրողական հետաքննության համաձայն՝ ՀԱՀ-ի նախագահը եղել է վերջին՝ պետության ղեկավարը, որը հանդիպել է Քադաֆիի հետ: Դա եղել է քաղաքացիական պատերազմի եւ արտասահմանյան ինտերվենցիայի ամենաթեժ պահին, երբ նրա վարչակարգի ճակատագիրն արդեն կանխորոշված էր:

Զուման ժամանել էր, որպեսզի Քադաֆիին համոզեր հեռանալ Լիբիայից՝ նրան ապաստան առաջարկելով իր երկրում: «Քադաֆին հրաժարվել Է մեկնել: Նա ասել է, որ կմեռնի իր երկրում: Նա փող է տվել (Զումային), խնդրել. «Ինձ համար լավ փաստաբան գտիր, եթե ինձ բռնեն եւ հանձնեն Միջազգային քրեական դատարան»,- մեջբերում էանում թերթն իր աղբյուրի խոսքից, որը ցանկացել է չհայտնել իր անունը:

Իր մահվան դեպքում, վերջինիս խոսքով՝ Լիբիայի առաջնորդը հյուրին խնդրել է այդ փողը հանձնել իր ընտանիքին: Հետագայում փողն, ինչպես կարծում է The Sunday Times-ը, այդպես էլ ի պահ է մնացել Զումայի մասնավոր նստավայրում: Թերթը պնդում է, որ ի վերջո Քադաֆիի փողը դուրս է տարվել հարեւան պետություն՝ Էսվաթինի եւ զետեղվել այնտեղի Կենտրոնական բանկում, որպեսզի Զուման կարողանա անարգել օգտվել դրանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930