Սիրիայի ընդդիմադիրները «փրկության» ծրագիր են մոգոնել

Սիրիայի ազատ բանակը հայտարարել է «ազգային փրկության» ծրագրի մասին, որով նախատեսվում է կազմակերպել երկրում քաղաքական անցումը: Այդ գործընթացում նախատեսվում է ներգրավել ռազմական և քաղաքական անձանց:

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ Սիրիայի ազատ բանակի ներկայացրած առաջարկությունների մեջ նշվում է  Բարձրագույն ռազմական խորհուրդ ստեղծելու մասին: Այն պետք է կատարի նախագահական խորհրդի ստեղծման գործը: Խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն ռազմական և քաղաքացիական գործիչներ:

«Անցումային շրջանում Սիրիայի ազատ բանակը պետք է կատարի Սիրիայի ներքին և արտաքին գործերի նախարարությունների գործառույթները: Բարձրագույն խորհրդի կազմում լինելու են Սիրիայի բոլոր քաղաքների և մարզերի ռազմական խորհուրդների ղեկավարները, ինչպես նաև Սիրիայի կառավարական բանակը լքած բարձրաստիճան զինվորականները»,- ասված է Ազատ բանակի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031