![](/banners/BeFunky-design.jpg)
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության անդամներն հետապնդո՞ւմ են
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/ggggg-e1343657343731.jpg)
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության էջը գնում է հանգստի, իսկ հնարավոր է` նաև փակվի: Այս տեղեկությունը տարածվել է այսօր նախաձեռնության ֆեյսբուքյան էջում: «Հարգելի գործընկերներ: Այս էջը որոշակի ժամանակով դադարեցնում է ակտիվ գործունեությունը, հնարավոր է նաև ժամանակավորապես փակվի ու տեսանելի չլինի ձեզ։ Այս քայլի պատճառների մասին խոսելը վաղ է, սակայն անհրաժեշտության դեպքում տեղյակ կպահվեն բոլոր ակտիվ անդամները: Շնորհակալություն»: Նախաձեռնության ակտիվ անդամ Խաչիկ Գեւորգյանը 168.am-ի թղթակցին ասաց, որ այդ ամենը կապված է ամռան հետ, եւ նախաձեռնության ակտիվիստները որոշակի ժամանակով պարզապես գնում են հանգստի: Նախաձեռնության ակտիվ մեկ այլ անդամի՝ ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության աջակից Արթուր Իշխանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Ըստ որոշ աղբյուրների`այս նախաձեռնության անդամներից մի քանիսի նկատմամբ հետապնդումներ են սկսվել: