Ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 5-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.80C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.20C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.80C