«ՊԵԿ պարգևավճարները ճիշտ են, եթե հաշվի առնենք, թե դա ինչի համար է տրվել». Վարչապետ

Գյումրեցի լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որքանով է օրինաչափ ՊԵԿ 2 մլրդ 300 հազար պարգևավճարների տրամադրումը, երբ Գյումրու բյուջեն կազմում է ընդամենը 3 մլրդ դրամ:

«Այս պարագայում օրինաչա՞փ են պարգևատրումները»,- հետաքրքրվեց լրագրողը։

«Այո, այդ պարգևատրումները ճիշտ են, եթե հաշվի առնենք, թե դա ինչի համար է տրվել։ Դա տրվել է՝ ի պատասխան այն գործողության, որի արդյունքում մենք այս տարի պետական բյուջե 40 մլրդ գերակատարում ենք ունենալու, որի արդյունքում բարձրանալու է ուսուցիչների, զինվորականների  աշխատավարձը, նորոգելու ենք 310 կմ ճանապարհ, իրականացնելու ենք 10 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր»,- պատասխանեց Ն. Փաշինյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930