Բաժիններ՝

ԵՄ-ն այլևս չի տա Brexit-ի կարճ հետաձգումներ, եթե գործարքին հավանություն չտրվի մինչեւ ապրիլի 12-ը. Յունկեր

Եվրամիությունը չի համաձայնի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգմանը, եթե թագավորության խորհրդարանը մինչեւ ապրիլի 12-ը հավանություն չտա Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

«Ապրիլի 12-ը վերջնաժամկետն է Համայնքների պալատի կողմից դուրս գալու մասին համաձայնագրի հաստատման համար: Եթե դա տեղի չունենա մինչեւ այդ ժամկետը, ապա ոչ մի կարճ հետաձգում այլեւս չի լինի»,- ասել է նա: Յունկերի խոսքով՝ «կոշտ» Brexit-ի սցենարը, ըստ որի Մեծ Բրիտանիան Եվրամիությունը կլքի առանց համաձայնագրի, «շատ հավանական» է դառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930