Բաժիններ՝

Հարսանեկան իրարանցում՝ գրախանութում. երիտասարդ ուսուցիչ ամուսինները ֆոտոսեսիայի հետաքրքիր վայր են ընտրել

Ուսուցիչ ամուսիններն իրենց հարսանեկան ֆոտոնկարահանումն անցկացրել են «Բուկինիստ» գրախանութում. Արսենն ու Նինան խոստովանել են, որ դա պատահական ընտրություն չէ:

«Քանի որ երկուսս էլ ուսուցիչ ենք, մեզ համար շատ կարևոր է գիրքը, և, բնականաբար, մեր հարսանեկան ֆոտոնկարահանումը պետք է լիներ այն միջավայրում, որը մեզ հարազատ է: Այդ պատճառով որոշեցինք մեր նորաստեղծ ընտանիքի պատմությունը սկսել «գրել» հենց գրախանութից և այն գրախանութից, որտեղից հաճախ ենք միմյանց համար գրքեր գնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անկեղծացել է երիտասարդ ամուսինը:

«Հուսով ենք սա մյուսների համար ևս վարակիչ օրինակ կլինի, անկեղծ մղում, այլ ոչ թե ձևական քայլ: Հույս ունենք՝ այսօրինակ նախաձեռնությամբ խթանել ընթերցանությունը»,-ասել է Նինա Վարդանյանը:

Նորապսակները երիտասարդներին խորհուրդ են տվել շատ կարդալ, կարդալ հայ դասականների, ապա ժամանակակից հեղինակների գործեր, ընդ որում՝ և հաջողված գործեր, և ոչ այնքան, որպեսզի համեմատության մեջ նաև կարողանան ճիշտն ու սխալը, սևն ու սպիտակը տարբերել:

Նորապսակները «Բուկինիստ»-ից հեռացել են անակնկալներով: Նվեր են ստացել ոչ միայն գրքեր, այլև նվեր քարտ, որը հնարավորություն կտա հարստացնելու նորապսակների ընտանեկան գրադարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս