Լսողության կորստի 5 շատ վաղ նշաններ, որոնց պետք է ժամանակին ականջալուր լինել

Լսողության խանգարումներ ունեցող միայն 3-րդ հիվանդն է 65 տարեկանից մեծ:

Ընդունված է համարել, որ լսողության վատացումն ու կորուստը տարիքային հիվանդություններ են, բայց իրականում լրիվ կամ մասնակի խլություն ունեցող մարդկանց 65 տոկոսը 65 տարեկանից ցածր տարիք ունի: Ինչպես և ուրիշ հիվանդություններից շատերը, լսողության վատացումը կամ կորուստն ավելի վաղ են բուժվում վաղ շրջաններում, և դրա համար էլ շատ կարևոր է ժամանակին նկատել վաղ նշաններն ու միջոցներ ձեռնարկել:

Ականջներում կանոնավոր զնգոց կամ բզզոց

Զնգոցը, շչակի ձայնը, բզզոցը կամ բարձր զրնգուն ձայնը, որն ասես հեռվից է լսվում, կարող են լինել լսողության հետ կապված խնդիրների առաջին դրսևորումները: Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ բախվում ենք այդ նշանների հետ, բայց եթե դրանք մեզ անհանգստացնում են սովորականից հաճախ, եթե դուք զնգոց եք լսում ականջակալները հանելուց անմիջապես հետո, դիմեք բժշկի ու ստուգեք լսողությունը:

Կարդացեք նաև

Շարժումների կոորդինացիայի հետ կապված խնդիրներ

Որքան էլ տարօրինակ է, նոր սկսվող լսողության կորստի նշաններից կարող են լինել կոորդինացիայի հետ կապված բարդությունները: Բանն այն է, որ միջին ականջը գտնվում է մշտական լարվածության մեջ, որ բաց չթողնի ու ճիշտ ճանաչի ձայները, և այդ պատճառով էլ բաց են թողնում այն ազդանշանները, որոնք կապված են տարածության մեջ մարմնի դիրքի ճանաչման հետ: Մի խոսքով, եթե դուք սկսել եք հարթ տարածքում սայթաքել կամ կորցնել կոորդինացիան, գնացեք լսողությունը ստուգելու:

Մոռացկոտություն

Եվս մեկ ոչ ակնհայտ կախվածություն: Որքան վատ է լսողությունը, այնքան արագ են տեղի ունենում տարիքային ճանաչողական փոփոխությունները: Հետազոտությունը, որին մասնակցել են 70 տարեկանից բարձր 2000 մասնակիցներ, հաստատել է հիշողության վատացման և լսողության վատացման միջև ուղղակի կապը: Բժիշկների կարծիքով` դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ուղեղը ստիպված է լրացուցիչ ռեսուրսներ առանձնացնել ինֆորմացիայի ճանաչման ու մշակման համար, և հաճախ նա դա անում է հիշողության ու մտածողության հաշվին:

Բարձր ձայները ցավոտ են դառնում

Բարձր և կտրուկ ձայները կարող են նյարդայնացնել ու նույնիսկ վախեցնել, բայց դրանք չպետք է ցավոտ լինեն: Եթե, այնուամենայնիվ, դա տեղի է ունենում, դուք պետք է հնարավորինս շուտ բժշկի դիմեք: Շանթող կամ բութ ցավը բարձր ձայների դեպքում կարևոր ահազանգ է, որը չի կարելի անտեսել:

Դուք անընդհատ կրկնում եք հարցը

Եվս մեկ ահազանգ, որը չարժե ականջի ետև գցել: Եթե ֆոնային աղմուկ ունեցող վայրերում` ռեստորաններում, սրճարաններում, կոնֆերենց-սրահներում ձեզ համար դժվար է լսել, թե ինչ են ասում մարդիկ, ովքեր ձեզնից քիչ հեռու են նստած, ուրեմն հավանական է, որ ձեզ մոտ լսողության հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս: Նորմայում ձեր ականջը պետք է առանց խնդիրների տարբերի ձայնը ֆոնային աղմուկից, և, եթե դա տեղի չի ունենում, ուրեմն դուք պետք է ստուգեք ձեր լսողությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս