Բաժիններ՝

Չինաստանը կրճատում է էլեկտրամոբիլների սուբսիդավորման ծրագիրը. South China Morning Post

Չինաստանի իշխանությունները հայտարարել են էլեկտրամոբիլներ արտադրողների սուբսիդիաների զգալի կրճատման մասին եւ մտադիր են 2020 թվականին ամբողջովին դադարեցնել այդ ծրագիրը: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը: Նրա տվյալներով, հունիսի 25-ից մեկ լիցքավորմամբ 300-ից մինչեւ 400 կիլոմետր վազքի հեռավորությամբ էլեկտրամոբիլների թողարկման սուբսիդիաները կկրճատվեն մինչեւ 60 տոկոս՝ մեկ մեքենայի համար մինչեւ 18 հազար յուան (2676 դոլար):

400 կիլոմետր ընթացքի հեռավորությամբ փոխադրամիջոցների համար կրճատումը կկազմի 50 տոկոս: Դրամատրման ենթակա չեն լինելու նաեւ 250 կիլոմետրից պակաս (ավելի վաղ եղել է 150 կիլոմետր) ընթացքի պաշարով էլեկտրամոբիլները: Ինչպես նշում են ճյուղի փորձագետները, պարզվել էր, որ կառավարության ներկայիս միջոցառումներն ավելի զգալի են, քան սպասում էր շուկան:

«Սուբսիդիաների նվազեցումն էլեկտրամոբիլների թանկացում կառաջացնի գնորդների համար եւ առաջիկա ամիսներին կազդի վաճառքների վրա»,-նշել է Yiyou Auto Service ընկերության աշխատակից Տյան Մաուվեյը՝ Շանհայից: 2009 թվականից Չինաստանում նախաձեռնել են էեկտրամոբիլների արտադրողներին օժանդակելու ծրագրեր: Դրանք ներառում են հարկային արտոնություններ եւ սուբսիդիաներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել արտադրանքի արժեքը գնորդների համար:

Այդ քաղաքականությունն իր բարձրակետին հասավ 2014 թվականին, որից հետո սկսեց անկում ապրել: Իշխանությունները ելնում են այն բանից, որ այդ տեսակի ավտոմեքենաներն այժմ դարձել են պակաս թանկարժեք ու ավելի արդյունավետ, եւ արտադրողներին կոչ են անում շեշտը դնել ինովացիաների ու մրցակցության, այլ ոչ թե սուբսիդիաների վրա: Անցյալ տարի Չինաստանում էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների վաճառքների ծավալը հասել էր գրեթե 1,3 մլն միավորի՝ ավելանալով 61,7 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս