Տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ
Մարտի 27-ին, ժամը 15:24-ին 911ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել գերեզմանատնից հեռուստաաշտարակ տանող ճանապարհին (Աթարբեկյան փողոցին կից շրջանցիկ ճանապարh է). հարակից ժայռի բեկորները (մոտ 4 խմ) թափվել են և ճանապարհը դարձրել երկկողմանի փակ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ճանապարհը կմաքրվի Եղեգնաձորի համայնքապետարանի կողմից: