Բաժիններ՝

Եվա Գրինը դեմ է կենդանիների մասնակցությանը կրկեսային ներկայացումներին

Թիմ Բերթոնի «Դամբո» նոր ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Եվա Գրինը, այն կարծիքին է, որ ն կենդանիները չպետք է մասնակցեն կրկեսային ներկայացումներին: Այդ մասին նա հայտնել է ՏԱԱՍ-ին տված հարցազրույցում:

«Ինձ դուր է գալիս, որ մեր ֆիլմը այն կրկեսի կողմնակիցն է, որը չի ներգրավում կենդանիներին: Ինձ թվում է, որ մեր կրկեսներում պետք է միայն մարդիկ լինեն: Վերցնենք, օրինակ, Cirque du Soleil-ը, չէ որ դա հիանալի է, դա իսկական մոգություն է: ՄԵնք բոլորս ցանկանում ենք, որ կենդանիները երջանիկ լինեն, այլ ոչ թե տանջվեն»,-ընդգծել է դերասանուհին: Նոր ժապավենում Գրինը խաղացել է կրկեսի օդային ակրոբատի դերը:

Ռեժիսոր Թիմ Բերթոնի «Դամբո» ֆիլմը պատմում էայն փղիկի ճակատագրի մասին, որն օժտված է թռչելու ունակությամբ՝ թափահարելով ականջները: Կրկեսի սեփականատերը՝ Մաքս Մեդիչին (նրա դերակատարը Դեննի դե Վիտոն է), նորածին փղիկի խնամակալներ է նշանակում երկու երեխաների (այդ դերերը բաժին են հասել Նիկո Փարքերին եւ Ֆինլի Հոբինսին): Սակայն բացառիկ փղիկով հետաքրքրվում Է ձեռնարկատեր Վանդերվերեն (նրան մարմնավորել է Մայքլ Քիթոնը) եւ փորձում է նրան օգտագործել իր սեփական շոուի մեջ:

Կենդանիների պաշտպանների շարժումը քանիցս հանդես է եկել կրկեսներում կենդանիներին օգտագործելու դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս