«Ինչքա՞ն ժամանակ է դեռ պետք ԱԺ-ին, որ Նիկոլին փոփոխություններ պարտադրեն. Ինքը իրենով չի անելու, արդեն պարզ է՝ Նիկոլը մենեջեր (կառավարիչ) չի, ինքը սրտացավ պոետ է»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ, ո՞նց անենք, որ որոշում կայացնողները խնդիրներով` պատճառներով զբաղվեն, այլ ոչ թե հետևանքներով:

ԱԺ որոշ պատգամավորներ կարծես մանկապարտեզից նոր դուրս եկան` զանգեր, ձայներ և այլ անհեթեթություններ… այնժամ, երբ կրթության որակը փոխելը մի քանի կարգավորում փոխելու և դրա կիրարկումը պարտադրելու հարց ա:

Ախր պարզ չի՞, որ դիսերտացիա ծախող կա, քանի որ առնող կա, առնող կա, քանի որ ներկա «կրթական» համակարգը չի թողում կամ նպաստում սովորելուն:

Կամ՝ վթարները էսքան շատ են, քանի որ գծանշան չկա, ճանապարհին որակ չկա, կարգազանց վարորդին պատժող ոստիկան չկա:

Կարդացեք նաև

Կամ՝ բանակում մի զինվոր կարա բունտ սարքի, քանի որ համակարգը նպաստում ա, որ սպան պարկի գործ չանի, իսկ զորքը կառավարի կիսահանցագործ մեկը:

Կամ՝ քաղաքականություն մշակող նախարարությունները կարող են իրենց գործառույթը պատշաճ չանել, արդյունքում խոտան քաղաքականություն և նոր խնդիրներ ու մեզ բոլորիս կրակը գցել:

Էս ամենի կարգավորումը ընդամենը խիստ կարգապահությամբ կառավարում ա պահանջում: Էս պահի դրությամբ ինձ համար կասկածի տեղ չկա, որ ամբողջ կառավարությունը փոխել ա պետք:

Գրեթե ոչ մի նախարար իր տեղում չի, գրեթե ոչ մի նախարարություն խնդիր չի լուծում, գրեթե ոչ մի նախարարություն եղած օրենքների և կարգավորումների կիրարկում չի անում կամ ապահովում:

Ինձ համար հարցը հետևյալում է, ինչքա՞ն ժամանակ է դեռ պետք ԱԺ-ին, որ Նիկոլին փոփոխություններ պարտադրեն:

Ինքը իրենով չի անելու, արդեն պարզ է՝ Նիկոլը մենեջեր (կառավարիչ) չի, ինքը սրտացավ պոետ է:

Լավ, ո՞նց անենք, որ որոշում կայացնողները խնդիրներով` պատճառներով զբաղվեն, այլ ոչ թե հետևանքներով: ԱԺ որոշ…

Gepostet von Hovhannes Avetisyan am Dienstag, 26. März 2019

Տեսանյութեր

Լրահոս