Բաժիններ՝

«Մենք եկամտի հարկումից գնում ենք դեպի հարստության հարկում». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները վերջնական չեն, այն փաթեթը, որը ներկայացվելու է խորհրդարան՝ ընդամենը նախաբանն է։ Ըստ նրա, Հայաստանում ընդհանրապես փոխվելու է հարկման գաղափարախոսությունը։

«Մենք եկամտի հարկումից գնում ենք դեպի հարստության հարկում։ Հինգ տարվա ընթացքում, չնայած, ավելի կարճ ժամանակահատվածում, եկամտային հարկը կսկսի նվազել 1 տոկոսով՝ 23-ից հասնելով մինչև 20 տոկոսի։ Կոնցեպցիան, որն այսօր քննարկում ենք, այն է, որ հարկային մուտքեր ապահովելու բեռը տեղափոխվի հարստության՝ գույքահարկի վրա»,- շեշտեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր կա՝ որպես եկամտահարկ, իրականում եկամտահարկ չէ, այլ՝ աշխատավարձի հարկ է։

«Աշխարհի շատ երկրներում ավելի ցածր եկամտային հարկ է գործում, սակայն այդ եկամտահարկը տարածվում է ամբողջ եկամտի վրա, այսինքն՝ Հայաստանում պետք է փոխվի ամբողջ գաղափարախոսությունը, պետք է եկամուտն ընդհանուր դիտարկվի, մարդու եկամուտները պետք է հայտարարագրվի և, բնականաբար, դա պետք է հարկվի ավելի ցածր եկամտահարկով»,- շեշտեց պատգամավորը։

Նա նաև հավելեց, եթե մարդը հակված է ճոխ ապրելուն, ապա շատ հարկեր պետք է վճարի, եթե՝ ոչ, ապա հարկ քիչ կվճարի։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս