Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում:
Կոմիտեի նորանշանակ նախագահի ֆեյսբուքյան էջում նշված է, որ աշխատել է «Հայկական տուրիստական տեղեկատու» կազմակերպությունում։