Բաժիններ՝

Մակրոնը մարտի 26-ին Փարիզում հանդիպում կունենա Մերկելի և Սի Ցզինպինի հետ. France Presse

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 26-ին Փարիզում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին: Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Նաեւ, ինչպես նշել են Ելիսեյան պալատում, այդ օրը Ֆրանսիայի մայրաքաղաք կժամանի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Քննարկումների գլխավոր թեմաները կդառնան առեւտրական հարաբերությունները եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերը, մասնավորապես, Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի դրույթների կատարումը:

Մակրոնի նախաձեռնությամբ կայանալիք հանդիպման նպատակը կդառնա «Եվրոպայի եւ Չինաստանի միջեւ շփման եզրեր գտնելը», հավելել է նախագահական վարչակազմի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այդ միջոցառումը թույլ կտա հիմք դնել ապրիլի 9-ին նշանակված ԵՄ-ՉԺՀ գագաթնաժողովի համար:

ՉԺՀ-ի նախագահն այցով Ֆրանսիայում կգտնվի մարտի 24-ից մինչեւ 26-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս