Բաժիններ՝

«Հռոմի պապի խոսքի համաձայն՝ դժոխքը դեռ դատարկ է, այնպես որ այնտեղ դեռ շատ տեղ կա». Տուսկ

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը բրիտանացի պատգամավորներին, որոնք հրաժարվում են հաստատել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագիրը (Brexit), նախազգուշացրել է, որ նրանց համար դեռ շատ տեղ կա դժոխքում: Այս հայտարարությունը Տուսկն արել է՝ ավարտելով Brexit-ի շուրջը Եվրամիության գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսը:

Լրագրողները Տուսկին հիշեցրել են նրա՝ սուր բանավեճ հարուցած այն թվիթը, թե «դժոխքում հատուկ տեղ է պատրաստված նրանց համար, ովքեր Մեծ Բրիտանիան մղել են առանց պլանի Brexit-ի»:

«Հարկ կա՞ արդյոք այդ հրավերը տարածել այն պատգամավորների վրա, որոնք հրաժարվում են հաստատել Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը»,- հնչել է Եվրախորհրդի ղեկավարին ուղղված հարցը: Տուսկը պատասխանել է.

«Հռոմի պապի խոսքի համաձայն՝ դժոխքը դեռ դատարկ է, այնպես որ այնտեղ դեռ շատ տեղ կա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս