Նոր Զելանդիայում երկու րոպե լռությամբ հարգել են Քրայսթչերչում զոհվածների հիշատակը
Նոր Զելանդիայի բնակիչները երկու րոպես լռությամբ հարգել են Քրայսթչերչի մզկիթների վրա ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվածների հիշատակը: Մարտի 22-ին այս մասին հայտնել է Television New Zeland-ը։
Վշտի համազգային ակցիան հայտարարել Է երկրի վարչապետ Ջասինդա Արդենը՝ կապված ողբերգության պահից անցած շաբաթվա հետ: Այն նախորդել Է Նոր Զելանդիայի մուսուլմանների ուրբաթօրյա աղոթքին:
Նաեւ հեռուստաալիքը հայտնել է, որ երկրում շարունակվում է ազգային հոգեհանգստի նախապատրաստումը, որն, ինչպես սպասվում է, կկայանա հաջորդ շաբաթ: Իշխանությունների պլանի համաձայն՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին քրիստոնեական ժամերգությունը տեղի կունենա Քրայսթչերչում:
«Այժմ մենք քննարկում ենք, թե այդ արարողությանն ինչպես կարող են մասնակցել ամբողջ Նոր Զելանդիայի բնակիչները: Որպես միասնական ազգ՝ մենք հարգանքի տուրք կմատուցենք նրանց, ովքեր մահացան Քրայսթչերչում »,- ասել է վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: