ԱԺ-ում կռիվ է ընկել. պարգևատրումներ են եղել, բայց «այլ» սկզբունքներով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգեւատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին:
Ընդ որում, թերթը տեղեկացավ, որ, օրինակ, նույն վարչության մեկ աշխատակից ստացել է, մեկ այլ աշխատակից՝ ոչ: Իսկ ԱԺ աշխատակազմը ոչ մի տրամաբանական բացատրություն չի տվել՝ ասելով, թե այլ սկզբունքներով են աշխատում:
Այս առնչությամբ թերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանին, ով նշեց, որ դա ոչ թե պարգեւատրություն է եղել, այլ խրախուսական հավելավճար: «Սա խրախուսական է եղել, այսինքն՝ լավ աշխատելու դիմաց հավելավճար»,-նշեց նա: Դիտարկմանը՝ ինչպես է որոշվել, թե ով է լավ աշխատել, Մելիքսեթյանը նշեց.
«Առաջադրանքների կատարումով, ժամկետների մեջ ներկայացնելով, չզլանալով աշխատել եւ այլն»:
Մելիքսեթյանը դժվարացավ թվեր նշել խրախուսական պարգեւի արժանացածների վերաբերյալ, սակայն ասաց, որ չստացած աշխատակիցները նամակ էին գրել աշխատակազմի ղեկավարին եւ արդեն պատասխան նամակը ստացել են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: