Գևորգ Գորգիսյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում, երբ քննարկվում էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախագիծը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ հարցուպատասխանից հետո ասաց.
«Բանավոր խոսքում ասում եք, որ շատ էլ լավ նախագիծ է։ Այստեղ կարող եմ կռահել, որ գործ ունենք հին իներցիայի հետ, քանի որ նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել։ Եթե դա է, ուրեմն շատ վատ իներցիա է»:
Նա հրահանգեց ընդդիմության նախագծերին այլեւս նման մոտեցում չցուցաբերել:
Փաշինանի այս խոսքերն ուշագրավ են այն առումով, որ ԼՀԿ-ն վերջերս հաճախ է դժգոհում իրենց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքից` խոսելով անգամ իրենց հալածելու մասին:
«Ժողովուրդ» թերթը մեկնաբանությունների համար դիմեց ԼՀ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին` փորձելով հասկանալ, թե արդյոք դրական տեղաշարժ կա.
«Ի՞նչ է նշանակում դրական շարժ: Ինչի՞ համեմատ դրական շարժ: Ինչ-որ բանը ինչ-որ բանի հետ պիտի համեմատես: Եթե մի բանը մի անգամ է եղել, այդտեղ չես կարող ինչ-որ շարժ տեսնել: Կլինի` կտեսնենք»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: