«Այդ պատժամիջոցներով մեր ազգն ավելի համախմբված է դառնում». Իրանի հոգևոր առաջնորդ
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման վրա։
«Հատկապես վերջին ամիսներին վատացել են բնակչության amկենսապայմանները»,- հայտարարել է նա իրանական Նոր տարվա առթիվ հղած տեսաուղերձում: Այաթոլլան ընդգծել է. «Տնտեսությունն առավել լուրջ ու առաջնային խնդրին է, որը լուծում է պահանջում»:
Նրա խոսքով՝ ամենահրատապ խնդիրներն են՝ ազգային արժույթի փոխարժեքի կայունացումը, գնողունակության բարձրացումը եւ արտադրության աճը: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նույնպես հանդես է եկել հեռուստատեսությամբ եւ հայտարարել.
«Այդ խնդիրներն սկսվել են ուխտազանցների ու նրանց գործողություններից, ովքեր վերջերս իշխանության են եկել Վաշինգտոնում, բայց դրանց լուծումը մեր ձեռքերում է»:
Նա դիմել է երկրի ներսում գործող տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներին եւ ընդգծել.
«Որքան ավելի ամուր է մեր միասնությունը, թշնամին այնքան ավելի պարզորոշ է հասկանում, որ այդ պատժամիջոցներով մեր ազգն ավելի համախմբված է դառնում, այնքան ավելի շուտ նա հուսահատության կհասնի ու կզղջա», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: