«Մենք հասկացել ենք, որ կարող ենք խնդիրներ ստեղծել բոլորի համար». Սմոլինգը՝ ՉԼ-ի մասին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա կատալոնական «Բարսելոնայի» հետ: Սպասվելիք հանդիպումների մասին է խոսել մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստ Քրիս Սմոլինգը:
«Վերջին հինգ-վեց շաբաթների ընթացքում մենք հասկացանք, որ ցանկացած հակառակորդի հետ կարող ենք խաղալ և լավ արդյունքի հասնել: Մենք հասկացել ենք, որ կարող ենք խնդիրներ ստեղծել բոլորի համար:
Խնդիրներ բոլոր նրանց համար, ում հետ խաղացել ենք, կլինի դա թե՛ «Չելսի», թե՛ «Տոտենհեմ», թե՛ ՊՍԺ»,- ասել է Սմոլինգը:
Սիրարփի Աղաբաբյան