Գիտնականներն ապացուցել են՝ նյարդային կանայք պետք է շամպայն խմեն ամեն օր
Անխուսափելի առօրյա կենցաղային խնդիրներն ունակ են ձեզ հասցնել նյարդային ծայրահեղ քայքայման եզրին։
«Պարզապես մի գավաթ լավ շամպայն խմեք»,- խորհուրդ են տալիս գիտնականները Մադրիդից։
Համաձայն Մադրիդի սննդամթերքի ինստիտուտների հետազոտությունների տվյալների՝ այս խմիչքի օգտագործումը բարձրացնում է օրգանիզմի պաշտպանողականության մակարդակը նյարդաֆիզիոլոգիական բնույթի տարիքային հիվանդությունների նկատմամբ ու օգնում հաղթահարել սթրեսը։
Այս մասին տեղեկացնում է medmafia.ru-ն։
Բանն այն է, որ շամպայնը պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք պաշտպանում են նյարդային բջիջները, սակայն գիտնականները հատուկ շեշտում են, որ ըմպելիքի առավելագույն չափաբաժինը պետք է լինի օրական 100 մլ-ից ոչ ավելի։
Միաժամանակ ամերիկացի նյարդակենսաբանները հայտնաբերել են, որ ուղեղային գործունեության ակտիվացման համար հենց գինին է հանդիսանում լավագույն խմիչքը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը