Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, ապա բանանը լավագույնս կօգնի ձեզ այդ հարցում
Չնայած այն հայտնի համոզմանը, որ բանանը գիրացնում է, healthylifetricks.com-ը հակառակն է պնդում՝ նշելով, որ եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, ապա բանանը լավագույնս կօգնի ձեզ այդ հարցում: Բանանը հարուստ է կալիումով, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ ջուրը: Մեկ բանանը պարունակում է մոտավորապես 450մգ կալիում: Բացի այդ, բանանի մեջ պարունակվող ֆրուկտոզան, գլյուկոզան և սախարոզան էներգիայի հրաշալի աղբյուր են, այսինքն՝ բանանի օգտագործումը կանխում է կեղծ քաղցի զգացողությունը:
Ձեզ ենք ներկայացնում 3 հրաշալի բաղադրատոմ, որոնք և՛ առողջարար են, և՛ համեղ:
1. Բանանի ըմպելիք կտավատի սերմերով
Բաղադրություն
- 1 նարինջ
- 1 բանան
- 2 թ/գ կաթի շիճուկ
- 2 թ/գ կտավատի սերմեր
2. Բանանը՝ հատապտղով
Բաղադրություն
- Բանան
- 1 բաժակ հատապտուղ (ըստ ցանկության)
- 1թ/գ մեղր
- Կես բաժակ գոլ ջուր
- 1թ/գ աղացած կոճապղպեղ
3. Բանանը՝ սպանախով
Բաղադրություն
- 1 բանան
- 20գ թարմ սպանախ
- Կես բաժակ ցածր յուղայնությամբ յոգուրտ
- 1/3բաժակ վարսակի փաթիլներ
- 1թ/գ մեղր
Պատրաստման եղանակը նույնն է 3 ըմպելիքների համար: Միակ բանը, որ ձեզանից կպահանջվի, այս բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ լցնելն ու հարելն է: Այս ըմպելիքները պետք է օգտագործել առավոտյան՝ որպես նախաճաշ, քանի որ օրգանիզմն օրվա այս հատվածում ներծծում է սննդարար տարրերը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը