Բաժիններ՝

«Շատ լավ կլինի, եթե ապագայում Կլոպը գլխավորի «Բավարիան»». Բեկենբաուեր

«Բավարիայի» նախկին նախագահ Ֆրանց Բեկենբաուերը խոստովանել է, որ կցանկանար ապագայում մյունխենյան ակումբի ղեկին տեսնել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Տվյալ պահին «Բավարիան» գլխավորում է Նիկո Կովաչը:

«Կլոպը՝ «Բավարիայի» մարզիչ: Դա անհավանական կլինի: Յուրգենն այն մարդն է, ով սովորեցրեց գերմանացիներին արագ ֆուտբոլ խաղալ»,- ասել է Բեկենբաուերը Sky Sports-ի եթերում:

Կլոպը գլխավորում է «Լիվերպուլը» 2015 թվականից: Նրա ղեկավարությամբ ակումբը հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Գերմանիայում Կլոպը չորս տարի եղել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչը: Նրա ղեկավարությամբ «Բորուսիան» երկու անգամ հաղթել է գերմանական Բունդեսլիգան, իսկ հետո երկու անգամ դարձել է արծաթե մեդալակիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս