Բաժիններ՝

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:

Գրավատների աշխատակիցները նշում են, որ պետական տուրքի այդպիսի բարձր չափ սահմանելու դեպքում գրավատները պարզապես կփակվեն, քանի որ ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարները:

Գրավատան տնօրեն Աշոտ Պողոսյանն ընդգծում է, որ Կենտրոնական բանկի մասնաճյուղերը, որտեղ փոխանակման կետեր չեն գործում, ընդամենը 350 հազար դրամ պետական տուրք են վճարում: «Բանկի մասնաճյուղերի համար, որը տարբեր գործառույթներ ունի՝ հսկայական շրջանառություններով, սահմանված է 350 հազար դրամ պետական տուրք,  իսկ գրավատան դեպքում սահմանվում է 6 միլիոն դրամ: Սրա մեջ ոչ մի տրամաբանություն չկա»,- ասաց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս