Իսրայելի հետ զենքի մատակարարման պայմանագիրը չի շարունակվել․ Միրոսլավ Լայչակը՝ Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների մասին

«Սլովակիայի կողմից որևէ սխալ չի հայտնաբերվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ անդրադառնալով Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների թեմային, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Սլովակիայի և տարածաշրջանի մամուլում։

Լայչակը նշեց, որ իրենք տեղեկացվել էին իրավիճակի վերաբերյալ այլ դիվանագիտական առաքելության կողմից, որից հետո ԱԳ նախարարությունը էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ սկսել է ուսումնասիրել տվյալ խնդիրը սկսած օգոստոս ամսից։

«Այդ ընթացքում Սլովակիայի կողմից որևէ սխալ չի եղել, Սլովակիայի և Իսրայելի միջև առանձին փաստաթղթեր են եղել որոնց վրա գրված է եղել, որ վերջնական ստացողը Իսրայելն է եղել։ Մենք հարցը մի քանի անգամ քննարկել ենք, ներառնալ պարոն Մնացականյանի հետ, կարծում եմ՝ հարցը փակ է: Մանրամասնորեն բացատրել ենք միմյանց այս խնդիրը, քննարկումը դադարել է և չի շարունակվել, ինչպես և պայմանագիրը»,- ասաց Լայչակը։

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ սպառազինությունների մատակարարման թեման առավել մեծ ուշադրություն է պահանջում բոլորիս կողմից այն առումով, որ սպառազինությունների մրցավազքը չենք ողջունում և բավականին զգայուն ենք այդ հարցի հանդեպ։

Կարդացեք նաև

«Շնորհակալ եմ իմ գործընկերոջը, որ կարողացել ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- ասաց Զ. Մնացականյանը։

Տեսանյութեր

Լրահոս