Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան սև անցքով 50-փենսանոց մետաղադրամ է թողարկել Հոքինգի հիշատակին. BBC

Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը 50-փենսանոց մետաղադրամ էթողարկել անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի (1942 – 2018) հիշատակին, 27,3 միլիմետր տրամագծով մետաղադրամի վրա սեւ անցք է պատկերված: Մարտի 12-ին այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

Գիտնականը, որը շատ ժամանակ Է տրամադրել այդ երեւույթի ուսումնասիրմանը, ճառագայթման հաշվին սեւ անցքերի «գոլոշիացման» տեսության հեղինակն Է, որը կոչվել Է «Հոքինգի ճառագայթում»:

Մետաղադրամի դիզայներ Էդվինա Էլիսի խոսքով՝ ինքը «ձգտել է վիթխարի սեւ անցքը ներառել մանրիկ մետաղադրամի պատկերում, ինչի վրա ակամա կծիծաղեր մեծ գիտնականը, եթե ողջ լիներ»:

Հոքինգի նկարը կարող է հայտնվել նաեւ 50 ֆունտ ստեռլինգ անվանական արժողությամբ նոր թղթադրամի վրա, որի թողարկմամբ Անգլիայի բանկը որոշել է նշել «Միացյալ Թագավորության ներդրումը գիտության մեջ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս