Ճապոնիայում ավտոմոբիլները կհանդերձեն օրվա մութ ժամանակ ավտոմատ արգելակման համակարգով. Asahi
Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ավտոարտադրողներին պարտավորեցնել զբաղվելու այնպիսի համակարգի մշակմամբ, որը կարողանա առանց մարդու մասնակցության կանգնեցնել ավտոմոբիլը չլուսավորված ճանապարհին դրան մարդու վտանգավոր մոտենալու դեպքում: Այդ համակարգով ավտոմոբիլների հանդերձումն այս գարնանից կներառվի այն չափանիշների ցանկում, որոնք պարտադիր են ավտոմեքենայում ավտոմատ արգելակման սարքի առկայության հավաստագիր տալու համար: Այդ մասին հայտնել է Asahi թերթը:
Այդ մասին որոշումն արդեն ընդունել է պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարարությունը: Գերատեսչությունը մտադիր է տեխնիկական կատարելագործումների միջոցով էապես կրճատել չլուսավորված ճանապարհներին մարդկանց վրաերթերի թիվը:
Սարքը պետք է ինքնուրույն կանգնեցնի ժամում մինչեւ 60 կիլոմետր արագությամբ ընթացող ավտոմոբիլը, եթե դրա առջեւ մի քանի մետր հեռավորության վրա անսպասելիորեն մարդ հայտնվի: Դա կպահանջի խցիկների, ռադարների, արգելակների կառավարման եւ ավտոմոբիլի երթեւեկության համակարգի աշխատանքի շատ հստակ սինքրոնացում, ինչպես նաեւ դրա ցոլալապտերների արդյունավետության բարձրացում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: