Բաժիններ՝

ԳԴՀ-ի քաղաքացիների երկու երրորդը դեմ է կանցլերի պաշտոնից Մերկելի վաղաժամկետ հեռանալուն

Գերմանիայի քաղաքացիների երկու երրորդը հուսով է, որ Անգելա Մերկելը վաղաժամկետ պաշտոնաթող չի լինի եւ կանցլերի պաշտոնում կմնա մինչեւ ներկայիս լեգիսլատուրային ժամանակաշրջանի ավարտվելը: Այդ մասին վկայում են մարտի 11-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել էԷ RTL եւ N-TV հեռուստաալիքների կողմից:
Հետազոտության տվյալների համաձայն, հարցման մասնակիցների 67 տոկոսն արտահայտվել է այն բանի օգտին, որ Մերկելը կառավարության ղեկավար մնա մինչեւ 2021 թվականի աշուն: 29 տոկոսը հանդես է եկել նրա վաղաժամկետ հեռանալու օգտին:

Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Մերկելը նախքան լեգիսլատուրային ժամանակաշրջանի ավարտվելը կարող է իշխանությունը հանձնել Քրիստոնեադեմոկրատական միության ներկայիս ղեկավար Անեգրետ Քրամփ-Քարենբաուերին:

Այդ կապակցությամբ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առանձին ներկայացուցիչներ սպառնացել են կառավարող կոալիցիայից դուրս գալ այն դեպքում, եթե դա տեղի ունենա:  Հարցումն անցկացվել է մարտի 6-8-ը: Դրան մասնակցել Է Գերմանիայի մոտավորապես 1,5 հազար քաղաքացի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս