Բաժիններ՝

Պուչդեմոնը կգլխավորի կատալոնական կուսակցության ցուցակը Եվրախորհրդարանի ընտրություններում

Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը կգլխավորի «Միասին հանուն Կատալոնիայի» (JxCat) կատալոնական կուսակցության ցուցակը Եվրախորհրդրանի՝ մայիսի 26-ին կայանալիք ընտրություններում։

«Միասին հանուն Կատալոնիայի» (կուսակցությունից – խմբ.) թեկնածությունը կգլխավորի նախագահ Պուչդեմոնը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայարարել է կուսակցության ներկայացուցիչ եւ Կատալոնիայի կառավարության անդամ Էլզա Արտադին: Արտադիի կարծիքով՝ դա «Կատալոնիայի քաղաքական հակամարտությունը միջազգային մակարդակ դուրս բերելու լավագույն միջոցն է որպեսզի Եվրոպան լսի, թե ինչ է տեղի ունենում»:

«Եկել է ժամանակն անելու հերթական քայլը, որպեսզի միջազգային բնույթ տրվի Կատալոնիայի ինքնորոշման իրավունքին՝ Եվրոպայի սրտից իրավունքին ամբողջ աշխարհի համար»,- գրել է Պուչդեմոնը Twitter-ի՝ իր միկրոբլոգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս