«Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա. մենք շատ թանկ գին ենք վճարել». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆՈՂ ՉԿԱ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ, որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ պարզաբանումներ տա: Օրինակ, ինչո՞ւ համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն նշում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմավորվածությունների մասին, որոնց վրա Ադրբեջանը հետևողականորեն թքած ունի:
Ու երբ Ալիևը հայտարարում է` «Ուժի գործոնը մշտապես եղել և մնում է մեր օրակարգում», հասկանալի չէ, թե ի՞նչ շրջակա տարածքների վերադարձի մասին են խոսում համանախագահները:
Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա. մենք շատ թանկ գին ենք վճարել»:

Տեսանյութեր

Լրահոս