Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 9-ին ընդունել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին, ով իր հավատարմագրերն է հանձնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին: Այս մասին հայտնում է VaticanNews-ը:
Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:
Կ. Նազարյանը ծնվել է 1966 թվականին Երեւանում: 1990 թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1992 թ. սովորել և ավարտել է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան:
2014-2018 թվականներին զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: