ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով հինգ մարդ է մահացել
Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է հինգ մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինքնաթիռն օդ է բարձրացել Տամպա օդանավակայանից, սակայն վայրէջքի ժամանակ ընկել է Օկիչոբի լիճը: Օդանավում գտնվող բոլոր հինգ անձինք մահացել են: