Սերենա Ուիլյամսը դուրս եկավ Ինդիանա-Ուելսի մրցաշարի երրորդ շրջան
ԱՄՆ-ը ներկայացնող թենիսիստ Սերենա Ուիլյամսը կրկին հաղթել է Ինդիանա-Ուելսի մրցաշարի հերթական փուլում:
Կանանց մենախաղի երկրորդ շրջանում Ուիլյամսի մրցակիցը բելառուս Վիկտորիա Ազարենկոն էր: 2 ժամ 8 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց երկու սեթերում` 5:7, 3:6 հաշվով:
Ինդիանա-Ուելսի թենիսի մրցաշարն անցկացվում է 44-րդն անգամ: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնն Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն է, իսկ կանանցը` ճապոնուհի Նաոմի Օսական: Ինդիանա-Ուելսի մրցաշարը դասվում է «Masters 100» մրցաշարերի շարքին: Այն կեզրափակվի մարտի 17-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն ԱՄՆ դոլար: