Բաժիններ՝

Հայտնաբերված հակատանկային ականը տեղում ոչնչացվել է

Մարտի 8-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանավանի Համբարձումյան 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը բակում հակատանկային ական է հայտնաբերել:

Նույն օրը, ժամը 18.50-ին, ոստիկանների հետ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ զորամասի ինժեներական ծառայության զինծառայողները։ Փորձագետի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ իժեներական ծառայողները հայտնել են, որ հայտնաբերված ականը վերցնելու, փաթեթավորելու, զննելու, տեղափոխելու և փորձաքննություն նշանակելու համար պայթունավտանգ է և վտանգավոր, ուստի անհրաժեշտ է դեպքի վայրի զննությունից անմիջապես հետո, համապատասխան իժեներա-սակրավորական աշխատանքներով ականը տեղում ոչնչացնել։

Ժամը 18.32-ին ականը պայթեցման եղանակով ոչնչացվել է, որի ժամանակ վիրավորներ և զոհեր չեն եղել:

Նշանակվել են դատապայթյունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս